Շատ համեղ տնական Նուտելլա․ Անպայման փորձեք այս անհավանական բաղադրատոմսը

Այս տնական Նուտելլան ես պատրաստում եմ շատ վաղուց։ Այն ստացվում է ավելի համեղ քան խանութներինը, ավելի օգտակար և էժան։ Շատ համեղ է, երբ հացի կամ որևէ թխվածքաբլիթի ես քսում։

Բաղադրիչներ՝

  • 1 բաժակ կաթ,
  • ալյուր 1,5 ճաշի գդալ,
  • 1 բաժակ շաքար,
  • 2 ճաշի գդալ կակաո,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • մանրացրած հունական ընկույզ՝ 3 ճաշի գդալ։

Ահա թե ինչպես պետք է պատրաստել համեղ տնական Նուտելլան։

  1. Եռացրեք կաթը կարագի հետ։
  2. Առանձին տարողության մեջ խառնեք ալյուրը, շաքարը և կակաոն։
  3. Զգուշորեն ավելացրեք ստացված խառնուրդին կաթը՝ անդադար խառնելով։
  4. Խառնուրդը պետք է մնա դանդաղ կրակի վրա 10-12 րոպե։
  5. Սառեցրեք, ավելացրեք մանրացրած ընկույզ և դրեք այն սառնարանում։

Նախաճաշին կարող եք օգտագործել այս հրաշալի և համեղ Նուտելլան։ Անպայման փորձեք բաղադրատոմսը, հաստատ չեք փոշմանի։

Աղբյուրը՝ Hayinfo.net

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շատ համեղ տնական Նուտելլա․ Անպայման փորձեք այս անհավանական բաղադրատոմսը