Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով

Իրոք, շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ

  • ✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
  • ✓ 1,5 ալյուր
  • ✓ 1 բաժակ շաքարավազ
  • ✓ 0,5 բաժակ ջուր
  • ✓ 150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:

Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե (սկսած եռալուց): Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:

Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:

Բարի ախորժակ:

Աղբյուրը՝ Hayinfo.net

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով