Անչափ հեշտ և արագ. զարմացրեք ընտանիքի անդամներին այս համեղ կիտրոնի պիրոգով

Կիտրոնով պիրոգներ հաճույքով պատրաստում են և՛ տնային տնտեսուհիները, և՛ արհեստավարժ հրուշակագործները: Այն սիրում են բոլորը. քաղցրի և թթվի յուրահատուկ կոնտրաստը հաճելիորեն թարմացնում ու էներգիա է հաղորդում բոլորին:

Այս պիրոգները ոչ միայն համեղ են և ախորժելի, այլև օգտակար, իսկ ամենակարևորը՝ այն պատրաստելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում:

Բաղադրիչները

  • 2 բաժակ ալյուր
  • 300 գր մարգարին
  • 1, 5 բաժակ շաքարավազ
  • 2 հավկիթ
  • 1 կիտրոն
  • 1/2 թ/գ սոդա

Պատրաստումը

Մարգարինը հալեցնել, ավելացնել ձուն, շաքարավազը, մսաղացով անցկացրած կիտրոնը՝ առանց կորիզների, և սոդան: Բոլորը խառնել, ավելացնել ալյուրը և հունցել խմորը: Լցնել եփելու համար նախատեսված հարմար ամանի մեջ: Եփել պիրոգը նախապես տաքացված ջեռոցում 20-30 րոպե:

Բարի ախորժակ:

Աղբյուրը՝ Blognews.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անչափ հեշտ և արագ. զարմացրեք ընտանիքի անդամներին այս համեղ կիտրոնի պիրոգով