Մեղրի մասին. Ինչպե՞ս ստուգել՝ արդյոք մեղրն անարատ է, թե ոչ. Մեկընդմիշտ հիշեք սրանց մասին և այլևս չեք շփոթի

Մեղրի անհավանական օգտակար ու բուժական հատկությունների մասին բոլորս գիտենք: Սակայն ի՞նչ գիտենք մեղրի մասին և արդյո՞ք կարողանում ենք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից:  Ահա այս հարցում չխաբվելու և անարատ մեղրը մեկընդմիշտ ճանաչելու համար առաջարկում ենք ձեզ իմանալ որոշ հատկություններ մեղրի մասին:

1լ. տարան պարունակում է 1,5 կգ մեղր, եթե իհարկե այն անարատ է:  Անջրդի, քարքարոտ վայրերի ծաղիկներից ստացված մեղրը կարող է  20-40 գր. ծանր կշռել, այսինքն՝ 1 լիտրը կպարունակի 1520- 1540 գր.մեղր: Իսկ ջրառատ տեղանքից կամ անտառային ծաղկատեսակներից ստացված մեղրը 20-40 գր. պակաս է կշռում(1480-1460գր.):

Եթե մեղրն անարատ է, կարելի է տասնյակ տարիներ պահել, դրանից որակը չի ընկնի:

Մեղրի անարատ լինելը տանը կարելի է ստուգել մի քանի ձևով, ահա դրանք.

1.Մեղրի մեջ չոր լավաշի կա հացի կտոր մտցնել, եթե փափկեց, կակղեց, ուրեմն մեղրը անարատ չէ, անարատի դեպքում լավաշն ավելի է չորանում:

2. Կարելի է թղթի  մի ծայրից այրել, եթե թուղթը այրվելով հասնի մեղրին ու մարի, ուրեմն մեղրը մաքուր է, եթե շարունակի վառվել մաքուր չէ:

3.Գդալով մեղրը պահել կրակի վրա, եթե շաքարի նման կապույտ բոցով այրվեց՝  շաքարաջուր կա մեջը, եթե ածխացավ ու չայրվեց՝ անարատ է:

4. Կարելի է նաև մեղրը լուծել թունդ գույնի անանուխի թուրմի մեջ, եթե թուրմի գույնը անմիջապես պղտորվեց, ուրեմն մեղրը մաքուր է:

Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, ծորալով պետք է հոսի, ծալքերով կուտակվելով իրար  վրա: Եթե մեղրը հոսի, ծակելով իջնի հատակին, ձագարաձև փոս առաջացնելով, ուրեմն մաքուր չէ:

5.Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, ծորալով պետք է հոսի, ծալքերով կուտակվելով իրար  վրա: Եթե մեղրը հոսի, ծակելով իջնի հատակին, ձագարաձև փոս առաջացնելով, ուրեմն մաքուր չէ:

6. Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում են մեղրի մեջ և պտտեցնում իր առանցքի շուրջը, եթե թանաքի բծեր առաջանան, ուրեմն մեղրի մեջ ջրային մասը շատ է:

7.Բյուրեղացած մեղրը մատներով տրորել, եթե մեղրը մաքուր է, բյուրեղիկները պետք է շուտ հալվեն:

 

Աղբյուրը՝ Hayinfo.net

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեղրի մասին. Ինչպե՞ս ստուգել՝ արդյոք մեղրն անարատ է, թե ոչ. Մեկընդմիշտ հիշեք սրանց մասին և այլևս չեք շփոթի