Մեր ընկեր Արմեն Ամիրյանին ասացինք` հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը. Հրանտ Թոխատյանը մանրամասնում է..

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ:

Մենք միասին ենք խորհրդակցել, և այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը:

Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը:

Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, եւ մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ – ասել է Թոխատյանը:

Նա խոսել է նաեւ համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, և հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է:

Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու:

Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետև դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել – նշել է նա:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեր ընկեր Արմեն Ամիրյանին ասացինք` հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը. Հրանտ Թոխատյանը մանրամասնում է..