Ինչպես ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ

Իրանի հատվածում տեղակայված վահանաձև գեղձը կարևոր նշանակություն ունի օրգանիզմում կատարվող մի շարք գործընթացների համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն թիրոքսին է արտադրում՝ հորմոն, որը պատասխանատու է նյութափոխանակության գործընթացի համար։ Գոյություն ունի վահանաձև գեղձի վիճակի երկու հիմնական տիպ՝ հիպոթիրեոզ և հիպերթիրեոզ։

Հիպերթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է։ Այս դեպքում վահանաձև գեղձը մեծ քանակով հորմոններ է արտադրում։ Այս վիճակը բնորոշվում է հետևյալ նշաններով.

  • քրտնարտադրություն
  • խնդիրների քնի հետ
  • հիշողության կորուստ
  • խնդիրներ աղիների հետ
  • սրտխփոց
  • քաշի նվազում
  • դաշտանային ցիկլի խանգարում
  • քրոնիկական հոգնածություն։
 

Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը քիչ ակտիվ է, չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ։ Այս դեպքում նկատվում են հետևյալ նշանները.

  • ավելորդ քաշ
  • մկանային սպազմեր
  • դաշտանային ցիկլի կրճատում
  • այտուց իրանի սկզբնական հատվածում
  • հոգնածություն
  • հիշողության կորուստ
  • չոր մաշկ և մազեր
  • դեպրեսիա։

Ըստ կայքի՝ գոյություն ունի միջոց, որն արդյունավետորեն կլավացնի վահանաձև գեղձի վիճակը։ Բաղադրիչներ

  • 40 մանրացրած ընկույզ
  • 1 կիլոգրամ մեղր։

Ինչ է հարկավոր անել

  1. Հարկավոր մաքրել ընկույզը, չորացնել այն։
  2. Լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք մեղրը։
  3. Ցերեկվա ընթացքում այն պետք է բաց լինի։
  4. 40 օր անց քամեք հեղուկը։

Օգտագործման եղանակը

Ամեն ինչ շատ պարզ է․ Պարզապես հարկավոր է 2 թեյի գդալ օգտագործել այն առավոտյան քաղցած վիճակում և քնելուց առաջ։

 

Աղբյուրը՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ

ԴԻՏԵԼ