Հայտնաբերվել է սխտորի ևս մեկ անսպասելի օգտակար հատկություն

Սխտորի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը, սիրտ-անոթային հիվանդությունները, և երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանի գիտնականները: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Trends In Pharmacological Sciences ամսագրում:

Սխտորի օգտակարությունը փոփոխվում է՝ կախված նրա պատրաստման եղանակից, սակայն գիտնականները դեռևս միակարծիք չեն այն հարցում, թե դրանցից որն է ամենալավը:

Գիտնականների կարծիքով սխտորի ծծումբ պարունակող բաղադրիչները կարող են բջիջներում և հյուսվածքներում փոխել, այսպես կոչված, գազանման նյութերի ազդանշանային մոլեկուլները, որոնք առաջացնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործընթացներ և մասնակցում դրանց կարգավորմանը:

«Այդ ոլորտում հսկայական դաշտ է գոյանում հիվանդությունների վտանգի նվազեցման միջոցների փնտրտուքի համար, սակայն մենք այնուամենայնիվ վերադառնում ենք հարցին, թե ինչ ձևով են այդ ծծումբ պարունակող բաղադրիչները վերափոխվում նյութափոխանակության գործընթացում»,- ասում է գիտնականներից մեկը:

Աղբյուրը՝ 1in.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայտնաբերվել է սխտորի ևս մեկ անսպասելի օգտակար հատկություն
X

ԱՅՈ