Նուրբ թխվածքաբլիթ «Վարդեր» կաթնաշոռային խմորից․ Պատրաստվում է շատ հեշտ և արագ

Շատ համեղ տնական թխվածքներ, որը պատրաստելու համար հարկավոր չէ մեծ ջանքեր թափել։

Բաղադրիչներ՝

  • կաթնաշոռ — 250 գրամ,
  • մարգարին— 100 գրամ,
  • ալյուր— 400 գրամ,
  • ձվի դեղնուց — 2 հատ,
  • շաքար— 120 գրամ,
  • վանիլին— 1 գրամ,
  • սոդա— 1/4 թեյի գդալ,
  • աղ— 1 պտղունց։

Պատրաստման եղանակը՝

  • Խառնել կաթնաշոռը մարգարինի, շաքարի, վանիլի, աղ և ձվի դեղնուցի հետ։
  • Հարում ենք պատառաքաղով մինչև միատարր զանգված ստանալը։
  • Աստիճանաբար ավելացնում ենք խառնած սոդան ալյուրի հետ և հունցում ենք փափուկ խմոր։
  • Ալյուրը կարող է պահանջվել ավելի շատ կապված կաթնաշոռի յուղայնությունից և դեղնուցի չափերից։

  • Գրտնակում ենք խմորը 2-3 մմ հաստությամբ և  կտրում ենք բաժակի տրամագծի չափով շրջանակեր։
  • Դնում ենք 3 կամ 4 շերտեր իրար վրա և զգուշորեն պտտում պատրաստելով ռուլետներ։
  • Բաժանում ենք ռուլետը դանակով մեջտեղից 2 մասի։
  • Անում ենք 2 վարդեր և դնում տապակայի մեջ, որը պատված է խոհանոցային թղթով
  • Եփում ենք 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե մինչև ախորժալի կարմիր գույն ստանալը, փորձելով չվառել։
  • Լցնում ենք տաք վարդերի վրա շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

Աղբյուրը՝ Hay-info.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նուրբ թխվածքաբլիթ «Վարդեր» կաթնաշոռային խմորից․ Պատրաստվում է շատ հեշտ և արագ
X

ԱՅՈ