ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը

Նա ասաց, որ քաղաքական կամք ունեն՝ պատժելու բոլորին:«Ես հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եթե լինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու են»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այսինչ մարդը: “Բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է և գրեթե անհնար:

Իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատաախսնատվության, կարծում եմ՝ ոչ արդարացի է: Եվ քրեական հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է:

Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցին, որոնց իմացությամբ են իրականացվել այդ գործողությունները, ընթանում է քննություն:

Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը, ըստ նրա, և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը
X

ԱՅՈ